Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Արամ MP3-ն «Եվրատեսիլ-2014»-ին կներկայանա «Not alone»` «Դու մենակ չես» երգով

Արամ MP3-ն «Եվրատեսիլ-2014»-ին կներկայանա «Not alone»` «Դու մենակ չես» երգով
15.03.2014 | 11:59

Առաջին ալիքի եթերում կայացավ «Եվրատեսիլ-2014»-ի երգի մրցույթի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան:

Ինչպես Եվրատեսիլի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ընթացքում նշել էր մրցույթի այս տարվա Հայաստանի դեսպանը, երգի բնորոշող 3 բառերն են՝ «պայքարի´ր` հանուն սիրո»:

«Not alone» երգի հեղինակը Արամ MP3-ին է, խոսքերի հեղինակը` Գարիկ Պապոյանը: Երգի գործիքավորումը կատարել է Լիլիթ Նավասարդյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է:
Հիշեցնենք, որ մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ և օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ:
«Եվրատեսիլի» կիսաեզրափակիչ փուլն այս տարի կկայանա մայիսի 6–ին և 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին:

Տեսանյութ

Aram MP3 - Not Alone (Armenia) 2014 Eurovision Song Concontent_details
Դիտվել է՝ 1354

Մեկնաբանություններ